Ledynews.am-ը գրում է.
Թերևս ոչ մեկին չես զարմացնի սոդայի՝ խոհանոցում կատարած հրաշագործություններով: Իսկ ինչպիսի՞ կոսմետիկ միջոց կարող է լինել սոդան: Պարզվում է, որ կերակրի սոդան հիանալ օգնում է դեմքի, ատամների և մարմնի խնամքի հարցերում:
Սովորական սոդայաջուրը օգնում է հետևել նաև որոշ պարագաների մաքրությունը: Կարող եք սոդայաջրով լվանալ Ձեր սանրերը, խոզանակները:
Սկսենք դեմքի խնամքից: Որպեսզի ազատվենք աչքերի ներքևի կոպի ուռչածությունից, մեզ պետք կգա 1 թ. գդալ սոդա և մի բաժակ ջուր: Այս լուծույթով թրջում ենք բամբակն ու դնում աչքերին: Թողեք մի քանի րոպե այդպես:
Սոդան հիանալի մաքրում է օրգանիզմը խարամից և ջրի ավելցուկներից, բայց չարաշահել այն խորհուրդ չի տրվում:
Սոդայով կարելի է պատրաստել նաև հանգստացնող քսուք՝ լոգանքի համար: Ձեր սիրած եթերային յուղից մի քանի կաթիլ և 2 ճ. գդալ սոդա ու նույնքան աղ խառնեք իրար: Պահեք այս խառնուրդը ապակե անոթի մեջ: Երբ պատրաստվում եք լոգանք ընդունել, լոգարանի ջրի մեջ լցրեք ընդամենը 1ճ. գդալ այս խառնուրդից և թողեք՝ լավ լուծվի: Այս լուծույթը նաև աստիճանաբար քչացնում է ցելյուլիտը:
Իսկ պիլինգի համար պետք է ընդամենը լվացվելու հեղուկի հետ խառնել մի փոքր սոդա հենց ձեռքի վրա: Հեղուկը քսեք մերսող շարժումներով, որպեսզի սոդայով սկրաբը նուրբ մաքրի երեսի մաշկը, դարձնի այն անսովոր նուրբ ու հարթ: : Այսպիսի սկրաբը համապատասխանում է նաև շատ զգայուն մաշկ ունեցողներին:
Սոդայի լուծույթը հիանալի է նաև բշտիկային ցանի դեմ: Գոլ, բայց ոչ խիտ սոդայի լուծույթով լվացվեք, իսկ եթե առանձին մեծ բշտեր են, այդ դեպքում սոդային մի փոքր ջուր ավելացրեք, խառնեք: Թանձր զանգվածը քսեք հենց բշտիկի վրա և թողեք 30 րոպե:
Շաբաթական մեկ անգամ կարող եք դիմակ պատրաստել պրոբլեմային մաշկի համար: Դիմակը նվազեցնում է յուղոտությունն ու բալանսի բերում մաշկը: 1թ. գդալ խմելի սոդան խառնեք 2 ճ. գդալ ալյուրի հետ և մի փոքր լուծեք տաք ջրով: Ստացված զանգվածը մերսող շարժումներով քսեք մաշկին և լվացեք 10 րոպե անց:
Իսկ հիմա սպիտակեցնում ենք ատամները… Պետք չէ հատուկ մածուկներ գնել, բավական է ամենօրյա հասարակ ատամի մածուկը: Ատամի մածուկը լցնում ենք խոզանակի վրա, ավելացնում մի փոքր սոդա և լվանում ատամները: Այս լվացումը չի քայքայում էմալն ու զգուշորեն մաքրում է ատամները:
Սոդան կարող է օգնել նաև լնդերի բորբոքման դեմ: Դրա համար այն մի փոքր թրջեք ջրով, ստացված զանգված քսեք լնդերին և մերսեք: Լավ լվացեք բերանի խոռոչը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ