Նիկոլական ժեխմեդիաների մասին նախորդ գրառումս, որն ուղեկցել էի քսանից ավելի սքրինշոթերով, շատերի մոտ ծիծաղ և արհամարհանք առաջացրեց, ինչն, իհարկե, հասկանալի է. այս անհեթեթություններն առաջին անգամ տեսնողը մտածում է. «Ախր ո՞ր նորմալ մարդը կհավատա այս տխմարությանը»։
Բայց ուզում եմ 2 կարևոր հանգամանքի վրա ձեր ուշադրությունը դարձնել...
Նախ՝ նիկոլական քարոզչամեքենան բնակչության ամեն շերտի, ամեն խմբի համար ունի իր մեդիահարթակը։ Կախված հարթակների թիրախային լսարանից, դրանցում մի դեպքում ներգրավում են զանազան գուշակ-«էքստրասենսերի», մեկ այլ դեպքում դեպքում՝ արտաքնապես ցիվիլ ու ճիշտ գրական հայերենով խոսող ինչ-որ մեկի, երրորդ դեպքում՝ «ռազմահայրենասեր» ինչ-որ կերպարների (ցանկալի է կամուֆլյաժով և ջղայն մորուքով ֆոտոներ ունենա) և այլն, և այլն։
Ամեն խմբի համար գտնում ու ասպարեզ են բերում այդ խմբի համար հասկանալի լեզվով խոսող մի քանի հոգու՝ բլոգերների, ակտիվիստների։ Նրանց կամ վճարում են, կամ կաշառում են ինչ-ինչ, առաջին հայացքից շատ օգտակար թվացող ծրագրերին պետական աջակցությամբ։ Օրինակ՝ կարող են կոնկրետ խմբի շահերը սպասարկող օրենք ընդունել։ Կամ պետական ինչ-որ ծրագրում ներառել, համապատասխան ֆինասնավորմամբ, կամ դրամական պարգևներով մրցումներ անցկացնել և այլն, և այլն։
Այդ աջակցությունը տրվում է պայմանով, որ նախ՝ իրենց խմբերին հետ պահեն ցանկացած քաղաքական պայքարի մեջ մտնելուց, և կրիտիկական պահերին ինչ-որ հայտարարություններ անեն, որոնք թեպետ անձամբ Նիկոլին իբր չեն աջակցում (այդպիսի ստանդարտ թեմաներից՝ «հիմա Նիկոլի հրաժարականը պահանջելու ժամանակը չէ», «եկեք համախմբվենք» ևն), բայց իրականում այդ պահին Նիկոլին հասանելիք հարվածները «հանգցնում» են։
Սա կոչվում է միկրոթարգեթինգ (այսինքն գնում են բոլոր՝ քիչ թե շատ նշանակալից խմբերի հետևից)։
Երկրորդը՝ կապ չունի, թե ինչքան անհեթեթ է այս կամ այն պնդումը, կամ նույնիսկ բացահայտ սուտ է, եթե այն տարբեր փաթեթավորումներով, տարբեր հարթակներից, տարբեր աղբյուրներից երկար ժամանակ լցվում է մարդկանց գլխին, ապա դրան սկսում են հավատալ նույնիսկ մարդիկ, որոնք ի սկզբանե գիտեին, որ դա սուտ է։
Սա գիտականորեն ապացուցված երևույթ է, համարյա բոլորի վրա ազդում է։
Այնպես որ նախորդ գրառումս ո՛չ տխմարության մասին է, ո՛չ էլ ծիծաղելու լավ առիթ է։ Գրառումն այն մասին է, թե ինչպես է Նիկոլը տարբեր ձևերով մտել ու տնավորվել Հայաստանի բնակչության մոտ 80–85 տոկոսի ուղեղներում։ Նույնիսկ մարդկանց, որոնք Նիկոլի անունն առանց հայհոյանքի չեն հիշում։ Հայհոյում են ու... կրկնում նիկոլական քարոզչության թեզերը՝ սպասարկելով Նիկոլի օրակարգերը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/pfbid0RqX9uYY8mNkwtP7nHYGg4ERYqQNmaXEUK7gLZ6pwsqLVcG2mTiUai3QNiMhTZTWVl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել