Երբ ֆիլմի հիմքում ընկած են լինում իրական դեպքեր և իրական մարդիկ, հանդիսատեսն ավելի մեծ ոգևորությամբ է այն դիտում: Այս հոդվածում ներկայացված են 9 հայտնի ֆիլմեր, որոնք հիմնված են իրական իրադարձությունների վրա:
1. Վայրի պայմաններում

Այս ֆիլմում արտացոլված է Քրիստոֆեր Մքքենդլսի կյանքը: Նա Էմորիի շրջանավարտ էր: Ուսանողական տարիներին գերազանց էր սովորել: Նաև հաջողակ մարմնամարզիկ էր: Համալսարանն ավարտելուց հետո նա 24,000 դոլարի իր խնայողությունները նվիրաբերում է բարեգործական նպատակների համար և ուղևորվում Ալյասկա: Ճանապարհին հանդիպում է մի շարք մարդկանց, ովքեր նրան աջակցում են և ազդում նրա հետագա կյանքի վրա:
2. Դաշնակահարը

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Վարշավական գետոյում: Ֆիլմում պատկերված է մի հրեա երաժշտի կյանքը, ով փորձում է փրկվել Վարշավական գետոյի կործանման ժամանակ: Նացիստները հետապնդումներ են սկսում Լեհաստանի աշխատավոր դասակարգի նկատմամբ, սակայն Վլադիսլավ Շպիլմանին հաջողվում է խույս տալ արտաքսումից և այս դժվարին ժամանակաշրջանում ապրել գետոյում:
3. Շինդլերի ցուցակը

Օսկար Շինդլերը անհանգստանում է` մտածելով, թե ինչպիսին կլինի իր և հրեա աշխատավորների կյանքը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Հոլոքոստի ժամանակ նա փրկում է 1200 հրեաների և իր ժողովրդի հետ պայքարում է` փորձելով խույս տալ նացիստական ուժերի հետապնդումներից: Կինոնկարում պատկերված է, թե ինչպես է Շինդլերը ձգտում մոտ 1200 հրեաների օգնել փախչել Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարից:
4. Հուլիսի 4-ին ծնվածը

Այս ֆիլմի հիմքում ընկած է Ռոն Քովիկի կյանքի պատմությունը: Ռոնը կաթված տարած վիետնամցի վետերան է, ով դառնում է պատերազմի դեմ պայքարող ակտիվիստ: Նա սկսում է պայքարել, որպեսզի մարդկանց իրազեկի իրենց քաղաքացիական իրավունքների մասին: Այս շրջադարձը կատարվում է այն պատճառով, որ Քովիկը իրեն դավաճանված է զգում. պատերազմից վերադառնալով` նա գալիս է այն եզրակացության, որ երկիրը, որի համար ինքը ծառայել և մարտնչել է, ըստ արժանվույնս չի գնահատել իր վաստակը:
5. Բանականության խաղեր
Այս կինոնկարը Ջոն Նաշի մասին է: Նա բոլոր ժամանակների ամենահայտնի շիզոֆրենիկ մաթեմատիկոսն է: Նրա հիվանդությունը ուղեկցվել է հալյուցինացիաներով, սակայն դա չի խանգարել նրան արժանանալ Նոբելյան մրցանակի: Այն բանից հետո, ինչ Ջոն Նաշը դառնում է գաղտնի գործակալ, նրա կյանքում ամեն ինչ բացասական շրջադարձ է ստանում:
6. Յուրայինը

Հայտնի գիտնական և քիմիկոս Ջեֆրի Վայգանդը որոշում է մասնակցել «60 րոպե» անվանումը կրող հեռուստահաղորդման: Այդ հաղորդման ընթացքում նա խոսում է ծխախոտի արդյունաբերության մասին և բացահայտում դրա կեղտոտ գաղտնիքները: Այն բանից հետո, ինչ նա մերկացնում է ծխախոտի արդյունաբերության ոլորտի սոսկալի գաղտնիքները, նրա դեմ հարձակումներ են կազմակերպում այդ ոլորտի աշխատողները, ինչպես նաև իր գործընկերները:
7. Հոկտեմբերյան երկինք
Հանքագործի որդի Հոմեր Հիքմանը ոգեշնչվում է` իմանալով Սպուտնիկի արձակման մասին: Ընդդիմանալով հոր կամքին` նա սկսում է զբաղվել հրթիռային տեխնիկայի ուսումնասիրմամբ և մասնագիտանում այդ ոլորտում: Մինչ այդ նա գրող էր և Վիետնամի վետերան, սակայն ժամանակի ընթացքում նրա հիմնական հետաքրքրությունը հրթիռի արտադրությունն է դառնում: Կինոնկարում պատմվում է, թե ինչ ճանապարհով է նա ընթացել և ինչպիսի ճակատագրի է արժանացել:
8. Լավ տղերքը

Այս կինոնկարը հիմնված է Նիկոլաս Պիլեջիի ստեղծագործության վրա: Կինոնկարում պատկերված է մաֆիոզների մտածելակերպը: Գլխավոր հերոսներից մեկը Հենրի Հիլն է: Նա և իր ընկերները փորձում են մաֆիոզների խմբավորման առաջնորդները դառնալ: Այնպես է ստացվում, որ Հենրիի երկու ընկերները ևս հաջողության են հասնում, և նրան մնում է որոշել` արդյոք ինքը պատրաստ է վերացնել նրանց` խմբավորման առաջնորդը դառնալու համար:
9. Բռնիր ինձ, եթե կարող ես

Ֆրանկ Աբգանել Կրտսերը մինչև 21 տարեկան դառնալը արդեն հասցրել էր աշխատել բժիշկ, փաստաբանի օգնական և օդաչու: Նա զբաղվել էր փաստաթղթերի կեղծումով և ԱՄՆ-ի կառավարությունից հափշտակել 2.5 միլիոն դոլար: Նա ի վերջո ոստիկանության ուշադրությունը գրավեց, և նրա հանդեպ հետախուզում հայտարարվեց: Նա դառնում է Դաշնային հետախուզական գործակալության համար առաջին թիրախը, սակայն նրան հայտնաբերելն այնքան էլ հեշտ չէ: Երբ երկար որոնումներից հետո ի վերջո հաջողվում է բռնել նրան, նրա և Դաշնային հետախուզական գործակալության միջև համաձայնություն է կնքվում, և նա սկսում է օգնել գործակալության աշխատակիցներին` պայքարելով նմանատիպ կեղծարարությունների դեմ:



