Ո՞րն է Տիկոյի «փորացավը»

Հոկտեմբերի 27-ի մեկնաբանմամբ Ավինյան Տիկոն է հանդես եկել՝ ողբերգությունը գնահատելով նախևառաջ որպես պետականության հիմքերին հասցված ուղիղ հարված: «Հոկտեմբերի 27-ը Հայաստանում քաղաքականության գնդակահարությունն էր` նշանային հարված՝ զարգացած ու ուժեղ պետության ապագային»,-գրել է նման ողբերգությունների կրկնությունը ամենօրյա գործով, հանրային ներդաշնակությամբ, առողջ ու բարեկեցիկ միջավայրով, ամուր ու կայացած պետությամբ բացառել խոստացած քաղաքապետացու Տիկոն։

Սրտաճմլիկ է ստացվել Տիկոյի մեկնաբանությունը, ոչ մի խոսք, բայց հարցը տվյալ պարագայում ոչ այնքան մեկնաբանությունն է ինքնին, որքան մեկնաբանողի ով լինելը: Բանն այն է, որ Հոկտեմբերի 27-ը որպես Հայաստանում քաղաքականության գնդակահարություն համարող անձը կարկառուններից մեկն է այն թիմի, որը 4 տարի առաջ տառացիորեն զրոյացրեց Հայաստանի քաղաքական համակարգը, իսկ պատերազմից հետո՝ ողջ պետությունը: Այսինքն տիգրանավինյանները երկրոդ Հոկտեմբերի 27 են Հայաստանի գլխին բերել, այնինչ հիմա հայրենասերի կեցվածք ընդունած՝ ինչ-որ գնահատականներ են ապրիորի շռայլում՝ փորձելով քողարկել իրենց իսկ կողմից ներկայումս գործվող հանցանքները:

Ավինյան Տիկոյի դարդը, իհարկե, Հոկտեմբերի 27-ը չէ, ոչ էլ առավել ևս դրա հետևանքները. սեփական փիառի խնդիրներով տարված Տիգրանը երևանցիների աչքերին թոզ է փչում՝ նրանց ստիպելու հեշտացնել իր առջև դրված խնդիրների լուծումը՝ դրսի կուրատորների հրահանգների գերազանց կատարումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել