1in.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ գոհ է իր սաների ցուցադրած խաղից: Մասնագետը նշել է Հենրիխ Մխիթարյանի հիանալի մեկնարկը Բունդեսլիգայում:

«Մենք լավ խաղացինք և բազմաթիվ հնարավորություններ ստեղծեցինք` մրցակցի դարպասը գրավելու համար: Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ հակառակորդը հավասարեցրեց հաշիվը, քանի որ այդ դրվագում մենք այնքան էլ լավ չէինք գործում:

Երկրորդ խաղակեսում սաներս ջանք չէին խնայում, իսկ Հենրիխ Մխիթարյանը պարզապես հրաշալի խաղաց` գեղեցիկ գոլեր հեղինակելով և հաղթանակ պարգևելով «Բորուսիա»-ին»,- ասել է Կլոպը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել