ԱՄՆ-ը որևէ նախանշան չի տեսնում, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել, սակայն մտադիր է շարունակել մոնիթորինգը և բաց պահել հաղորդակցության ուղիները, ասել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը։
«Մենք որևէ ցուցում չունենք, որ Ռուսաստանը որոշել է օգտագործել նման միջոցներ, ինչպես նաև կարիք չենք տեսնում փոխելու մեր ռազմավարական ուժերի պատրաստվածությունը: Մենք կշարունակենք ուշադիր հետևել դրան», - հայտարարել է խոսնակը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել