
Նկարագրել զգացումներս, բացատրել՝ կթերանամ...
... Եվ երբ աչքերն են փակվում, ուղղակի երազում են լուռ...
սիրու՜մ են,
ապրու՜մ...
փնտրու՜մ
... ու գտնու՜մ:
Տխրու՜մ են,
թախծու՜մ...
Գրկե՜լ են ուզում,
փայփայե՜լ,
անձա՜յն , անշշու՜կ...
Կարոտու՜մ , տենչու՜մ...
Հիշողոթյուննե՜ր...
Սե՜ր...
Եվ երբ աչքերը փակվել են փորձում,
ա՝խ, այդ կարոտը... Գիտե՞ս` այդժամ ինչեր է զգում կարոտած ու լուռ արևին սպասող իմ սառած հոգին, որ փայտանում է լոկ կարոտելուց...
Ամեն - ամեն բան, որ ջերմացնում է, որ հույս է տալիս, որ ապրեցնում է...
Մի փոքրիկ էլ հույս ու ... արևի շող: Իրար հաջորդող, անցնող-գնացող, բայց դար թվացող, շատ դժվար օրեր:
Ցավեցնող, տանջող ներկաս եմ ապրում ... բայց բարի օրեր իրենց հետ բերող ապագայիս եմ ես լուռ անրջում: Որ բացվի ամեն մի նոր օր ու ինձ գրկի կրկին, փարվի կարոտած հոգուս այն արևի շողը, որն ուժ է տալիս ...
Իսկ ձմռան ցրտին ի՞նչ պիտի անեմ, ինչպե՞ս ցուրտ օրերից պիտի թաքցնեմ նրան, ես էլ չգիտեմ ...
Բայց դեռ հույս ունեմ...

Սիրում, կարոտում ու սպասում եմ քեզ, իմ լինելությանը շունչ տվող:
Նյութի աղբյուր՝ http://heartisyoursforever.blogspot.com/2013/09/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել