Իսպանիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Վազգեն Թեվանյանը նվաճեց չեմպիոնի կոչումը:

Եզրափակիչում հայ ըմբիշը 8:4 հաշվով հաղթեց  Թուրքիայի ներկայացուցիչ Համզա Ալաջային:

Հիշեցնենք, որ հայ ըմբիշներից չեմպիոնության համար կպայքարի նաեւ Արսեն Հարությունյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել