Լրատվամիջոցներին ցանկացած ձևով լռեցնելու եւ սնանկացնելու գործով հայտնի իշխանության սրտի հայտնի օլիգարխի ձեռքերը ցանկանում են հասնել ArmDay.am-ին։
Ճիշտ կռահեցիք՝ խոսքը ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մասին է, որը պատերի տակ ու ոչ միայն հայտարարում էր թե «հեղափոխությունը» արել է ու տվել է Ն. Փ-ին ու որպես տեսած մարդ, իրեն բան պետք չէ, բայց ժամանակն այս անգամ էլ նրանց դեպքում հակառակն ապացուցեց։
Հիմա ArmDay.am լրատվամիջոցին ու անձամբ ինձ, որպես ֆիզիկական անձ ներկայացված դատական հայցերի մասին:
Զավեշտը նրանումն է, որ շուրջ մեկ ու կես տարի անց սարսափելի փնթի մի գործի եմ հանդիպել, որը մեղմ ասած ծիծաղելի է՝ սկսած հայցադիմումի պահանջից, որտեղ ակնհայտ երևում է օրացույցի և ոչ միայն օրացույցի պակասը:
Ուրեմն, Հայաստանը Եռաբլուրի վերածած այս իշխանության ներկայացուցիչը, կարևորը շատ վստահ է, որ հաղթանակն իրենն է լինելու։ (դե վստահությունն էլ ըստ երևույթին նրանից է, որ իր վերադաս կապիտուլյանտը պնդում էր, որ Հայաստանում չկա դատավոր, որ իր հրահանգը չկատարի):
Բայց, հարկ եմ համարում շեշտել, որ Սուքիասյանին մեծ հիասթափություն է սպասվում ու որ հենց այս ապագան իրենց քարոզածի նման չի լինելու։
Հանդիսանալով Միջազգային ժուռնալիստների միության անդամ իմ փաստաբանական թիմի կողմից պատրաստված են բոլոր անհրաժեշտ նամակները, որոնք կներկայացվեն միջազգային բոլոր կառույցներին` այս ամենաթողությունը կանխելու նպատակով: Ընդհուպ, նաև որպես ԱՄՆ-ում լիցենզավորում ստացած լրագրող, ներկայացնելու եմ այդ երկրի համապատասխան կառույցներին։
Սա փոքրիկ ի գիտություն 《մեծ քայլեր》 անողներին։
Այնուամենայնիվ, մեր թշնամիների հետ բարեկամություն քարոզող և իմ կողմից հարգանք չվայելով օլիգարխ- պատգամավորին և յուր փաստաբանին վստահեցնում եմ, որ իր ներկայացրած դատական հայցից լրատցամիջոցը, կամ ֆիզիկական անձը չեն սարսափել, քանի որ հենց ձեր իշխանության օրերին հայ ժողովուրդը տեսել է իրական սարսափը, դժոխքը ու դեռ շարունակում է այն տեսել:
Ձեր հայցադիմումի առավելագույն պահանջի՝ 3.000.000 -ի հետ ևս 500.000 դրամ` որպես պարգևավճար, պատրաստ ենք վճարել, եթե այս խայտառակ փնթի կազմված գործը դատարանում 《հաղթանակ》 ունենա։ Ի վերջո, արժի վճարել նաև նրա համար, որ երևան ձեր ցանկությունների ու խելքի անհամապատասխանությունը։
Պարոն հայցվոր, սովորաբար սպորտային խաղերի մեջ միշտ հաղթող թիմին պրեմիա են տալիս, եւ ,հետեւաբար, մեր կողմից վճարվող կես միլիոնն էլ ձեռքի ծախս դիտարկեք, ԱԺ-ից ստացվածի հետ։ Այն մեր կողմից վճարվող պրեմիա կլինի ձեզ որպես «ֆուտբոլային» թիմի անդամ:
Հ.Գ. Միգուցե դուք ունեցել եք բոթասներ, որ ճիշտ ձեր ոտքի չափով են եղել ,սակայն այդ բոթասների դիմաց վճարված գումարները աղբյուրները բնիկ երևանցիներին, մասնավորապես` ձեր բնակության վայրի բնակիչներին, շատ լավ է հայտնի, և ես ուրախ եմ, որ ձեր հագի բոթասները երբեք հայկական խրամատում չեն եղել ,քանի որ այդ խրամատի հողը թրքասերներին իր վրա չի պահում :
Բոթասը հարմար կոշիկի տեսակ է ,մանավանդ, երբ երկրից ես փախչում ....։
Իսկ մինչ այդ կհանդիպենք դատարանում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ttayvazyan/posts/pfbid0esgtQAqwvCJvXtUtN7WYmAkhxL4GcLThAZXxk9Lb6YYzKxZeFNwRUPWaUZLazTbRl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել