Ledynews.am-ը գրում է.
Մաքուր, առանց բշտիկների ու պզուկների մաշկը հենց այն է, ինչ ուզում է տեսնել յուրաքանչյուր կին հայելուն նայելիս: Պրոբլեմատիկ մաշկի խնամքի համար առաջարկվող մի շարք քսուքներ, դեղեր կան, բայց քիչ չեն նաեւ տնային արդյունավետ միջոցները: LN-ը ներկայացնում է մի քանի դիմակներ, որոնց ազդեցությունն անմիջապես կզգաք ճիշտ եւ կանոնավոր օգտագործման դեպքում:
Սննդային սոդայով դիմակ բշտիկների դեմ
Այն այնքան հեշտ է պատրաստվում եւ կիրառվում, միակ հարցն այն է, որ այս դիմակը դուր գա Ձեր մաշկին (բշտիկներ առաջանալու պատճառները կարող են տարբեր լինել, հետեւաբար պետք է փորձեք տարբեր անվնաս միջոցներ եւ դիմակներ, մինչեւ գտնեք Ձեզ ամենահարմարը): Այս դիմակի համար Ձեզ պետք է միայն սոդա եւ ջուր:
Ձեռքի մեջ խառնեք դրանք եւ քսեք մաշկին լավանալուց հետո: Կարող եք զբաղվել Ձեր տնային գործերով եւ դիմակը հեռացնել, երբ կհիշեք այդ մասին: Պարզապես ջրով ողողեք դեմքը եւ զգացեք, թե ինչ փափուկ ու մաքուր է այն: Եթե մաշկն ընդունեց սոդայով դիմակը, կարող եք այն հանգիստ օգտագործել շաբաթը մի քանի անգամ հաջողություն կունենաք բշտիկներ դեմ պայքարում:
Ձվի սպիտակուցից
Հեշտ ու շատ խնայողական դիմակ:
Այն, ինչ Ձեզնից պահանջվում է, ձվի սպիտակուցը դեղնուցից առանձնացնելն է, որից հետ հարեք սպիտակուցը, մինչեւ այն թանձրանա: Մաքուր ձեռքերով սպիտակուց քսեք մաքուր, նոր լվացած մաշկին եւ թողեք 20 րոպե, ապա լվացեք գոլ ջրով: Մաշկն ազատում է կարմիր հետքերից, թարմացնում: Միակ հակացուցումը ձվից ալերգիա ունենալն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ