Կրթական համակարգի հերն անիծող Պետրոսի կնիկ Անդրեասյան Ժաննան մի ստատուս է երկնել՝ դպրոցական համակարգի եղած-չեղած խնդիրների ողջ պատասխանատվությունը բարդելով ուսուցիչների, ծնողների ու տնօրենների վրա. մեղադրել է ձևականությունների հետևից ընկնելու, սեփական գործին «մատների արանքով» նայելու, այլոց հաշվին իքնահսատատվելու համար: «Նախարարությունն էլ ունի իր բազում հարցերը, մյուս մարմիններն էլ։ Բայց մեր կրթության որակը կփոխվի, եթե մենք էս բոլոր ու էլի շատ հարցերի գոնե ինքներս մեզ անկեղծ պատասխանենք»,-Բրյուսովի անվան համալսարանի շենքը կազինո դարձնել փորձող Դումանյան Վահրամի թասիբին է կանգնել նրա իսկ տեղակալը:

Իհարկե, Անդրեասյան Ժաննայի նկատառումներն ամբողջությամբ մերկապարանոց չեն, սակայն խնդիրն այն է, որ նրա մատնանշած խնդիրների լուծումը պետք է ակնկալել ոչ թե ծնողներից, ուսուցիչներից կամ տնօրեններից, այլ՝ նախարարությունից, քանի որ այդ կառույցի բանուգործի անունը մի բան է՝ համակարգային խնդիրների լուծման համար առաջարկել ու հաջողությամբ կիրառել այնպիսի բանաձևեր, որոնց արդյունավետությունը կախված չի լինի կամ շատ քիչ կախված կլինի սուբյեկտիվ գործոններից: Բայց խնդիրները լուծելու փոխարեն նույն նախարարությունը զբաղված է լավագույն դեպքում «մուկ տշելով», իսկ ամենից հաճախ՝ գիտակրթական համակարգը ոչնչացնելով, որի ակնառու դրսևորումներից է լեզվաբանականը տարալուծելու վերաբերյալ կայացված որոշումը՝ բուհ, որը գրեթե մեկդարյա ատմություն ունի ու մեծ համբավ՝ ողջ տարածաշրջանում:

Այնպես որ՝ լավ կլիներ, որ Պետրոսի կնիկը մի ստատուս էլ իր մասին գրեր՝ շարադրելով ի պաշտոնե իր ու շեֆի անելիքները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել