ԱՄՆ-ի Հարիսոնբուրգ քաղաքի համալսարանական կամպուսի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հետևանքով ութ մարդ է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով քաղաքի իշխանություններին։

«Միջադեպի հետևանքով ութ մարդ ստացել է հրազենային վնասվածքներ, որոնք նրանց կյանքին չեն սպառնում»,- ասված է քաղաքային իշխանությունների թվիթերյան էջում հրապարակված հայտաարության մեջ։ Հաղորդվում է, որ կասկածյալը ձերբակալվել է։

Տեղի համալսարանի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ հրաձգությունը տեղի է ունեցել կամպուսի մոտակայքում, սակայն տուժածները համալսարանի ուսանողներ չեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել