Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-18-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև, 16-17-ը հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից, քամին արևմտյան է` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-17-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 15-ի, 16-18-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել