Արցախի Հանրապետության պատվիրակությունը ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի առաջնորդությամբ հոկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Ինչպես  հայտնում են Արցախի ԱԺ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին և ներհայկական կապերին վերաբերող հարցեր։

Արցախի պատվիրակությունը ներկայացրել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը ՀՀ ԱԽ քարտուղարին՝ ընդգծելով, որ Արցախի համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կդիտարկի Արցախի ապագան Ադրբեջանի կազմում:

Շեշտվել է, որ Արցախը հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցային գործընթացի վերսկսմանը՝ պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել