Դերասանուհի Հասմիկ Խոջյանն ամիսներ առաջ հայտնել է, որ սպասում է առաջնեկին և դուստր է ունենալու: 

Ինստագրամի իր էջում դերասանուհին հարցուպատասխան է կազմակերպել և հետևորդները հետաքրքրվել են, թե ե՞րբ է ծնվելու նրա առաջնեկը:

«Երբ մոտենան ամիսները՝ անպայման կասեմ, բայց արդեն սկսել եմ պատրաստվել՝ տարբեր բաներ գնելով նրա համար: Հարցերի մեծ մասը կապված է երեխայի անվան հետ, երբ ծնվի անպայման կասեմ»,- գրել է դերասանուհին:

Հասմիկը նաև պատմել է, որ հղիության առաջին շրջանը նրա մոտ բարդ է անցել՝ պատասխանելով հետևորդուհու հարցին: 

«Սկզբում չէի տարբերվում դիակից ոչնչով: Գիտեմ, որ ինչ էլ ասեմ՝ չի օգնելու: Դուք ինքներդ պետք է օգնեք ձեզ: Խնդրեք, որ ձեզ ֆիզիկապես միայնակ չթողնեն, ամուսինը կամ մայրիկը ձեր կողքին լինեն»,- գրել է նա:

Դերասանուհին նաև անդրադարձել է նրան, որ դուստր է ունենալու:

«Ես երազում էի աղջիկ ունենալու մասին»,- գրել է Հասմիկը: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել