Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ վայրի վարազի դեմքով Ալեքսանյան Վահագը դրսևորել է բացառիկ տգիտություն. պատերազմից հետո ազիկների բաժին դարձած Գորիս-Կապան մայրուղին սույն ՔՊ-ականը հայտարարել է որպես Հայաստանին ի սկզբանե չպատկանած տերիտորիա: «Գորիս-Կապան մայրուղին այդ սահմանների մեջ չի մտնում, ինչպես չի մտնում այն սահմանների մեջ, որոնք նկարագրված են 2010թ.-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով»,-հայտարարել է Ալեքսանան Վահագը՝ «այդ սահմաններ»-ի տակ նկատի ունենալով ՄԱԿ-ի կողմից ընդունված ՀՀ սուվերեն տարածքը:

Սա ուղղակի ադրբեջանական քարոզ է, որ հնչում է իշխանական պատգամավորի բերանից մի շենքում, որը հայոց պետականության խորհրդանիշներից մեկն է: Բանն այն է, որ երբևիցե Հայաստանն Իրանին կապող մայրուղին, որը թուրքերին տալով՝ փաստացի կտրվել է երկու երկրների միջև նորմալ տրանսպորտային հաղորդակցությունն այսօր, ո՛չ ԽՍՀՄ տարիներին, ո՛չ էլ դրանից հետո չի եղել ադրբեջանական: Չի եղել մի շրջան, որ այն գտնված լինի Ադրբեջանի սահմաններից ներս: Եթե եղել է նման շրջան, եթե երբևիցե այդ մայրուղին գտնվել է ազերիների տարածքում, թող մեղքը նախկինների վրա մարդել ցանկացող Ալեքսանյան Վահագը կոնկրետ նշի, թե երբ է նման բան եղել, որ թվերին:

Իհարկե, Վահագն երբեք չի անի դա, քանի որ ինքն էլ լավ գիտի, թե ինչի հետևանք է այսօր Հայաստան-Իրան փաստացի խաթարված ցամաքային կապը. որպեսզի Իլհամը քիչ քֆրտի, կուպեներում մի քիչ ավելի քնքշորեն գզի-մզի, Նիկոլն այն ուղղակի նվիրել է Ադրբեջանին՝ խաղաղության օրակարգի հանդեպ իր հավատարմությունն ապացուցելու, և այդպես հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր, անհաշվելի հեկտարներ ու մետրեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել