Մամուլի տեղեկություններով՝ պայմանավորված Հովակիմյան Վահագի կարիերային թռիչքով, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնի համար լուրջ տուրուդմփոց է եղել ՔՊ-ներսում. Ջուլհակյան Արուսն ու Դավոյան Արփին իրար «միս են կերել», թե ով է փոխարինելու Վահագին: Բանը հասել է դիվանբաշուն՝ Վարդանյան Վալոդին, որն էլ նախապատվությունը տվել է Ջուլյակյան Արուսին՝ նրա՝ իրավաբանությանն իբր ավելի մոտ լինելու հիմքով: Վալոդը կարծիք է հայտնել, որ պետք է լինի օրենքից հասկացող մեկը, որ կարողանա կազմակերպել հանձնաժողովի աշխատանքը: Արդյունքում Դավոյան Արփին մնացել է բորդյուրին:

Սա չափազանց խոսուն դրվագ է այն մասին, թե ինչպիսի կադրային ճգնաժամ է տիրում ՔՊ ներսում ու ինչ մթնոլորտ: հսկայական թվով մարդիկ ունեն ԱԺ-ում, բայց չեն կարողացել գտնել համապատասխան մեկին, որը քիչ թե շատ կկարողանա յոլլա տանել, հանձնաժողովի աշխատանքները չխափանել: Մի ուժ, որը մնացել է Ջուլհակյան Արուսի կամ թրքապաշտ Դավոյան Արփիի հույսին, օբյեկիվորեն ընդունակ կարո՞ղ է լինել երկրում ինչ-որ բան փոխել, եթե նույնիսկ անչափ ցանկանա էլ: Լա՛վ, իշխող ուժեն, դժվա՞ր էր բավարար չափով իրավաբանական կրթությամբ պատգամավոր ունենալը, ինչո՞վ էին մտածում:

Բացատրությունը պարզ է. ամենակարևոր չափորոշիչը եղել ու մնում է ոչ թե մարդու մասնագիտական ընդունակությունները, կրթական ցենզը և այլն, այլ նիկոլահպատակությունը՝ շաղաղված անօրինակ թրքասիրությամբ: «Չոփով հավաքածների» կույտ են սրանք, որոնց հիմնական նպատակը դրսի տերերի թելադրանքները կատարելն է՝ առանց դրանք վերլուծելու: Ավելին՝ եթե սրանք ինչ-որ բան վերլուծելու ընդունակ լինեին, հաստատ այս ազգադավ առաքելության համար չէին ընտրվի, քանի որ սրանց տերերին նախիր է անհրաժեշտ, որը կանի այն, ինչ իրեն կասվի՝ «նախրապան» Նիկոլի առաջնորդությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել