Արձանը տեղադրվել է 1988 թվի նոյմբերի 11-ին Օպերային թատրոնի մերձակա այգում։ Հեղինակը «Ղարաբաղցին» («Հայուհին») արձանը նվիրել է Հայկական Մշակույթի Ֆոնդին:
Արձանի նյութը բրոնզ է, բարձրությունը 3 մ, քանդակագործ՝ Դավիթ Երևանցի։
Դավիթ Երևանցին ծնվել է 1940թ Երևանում։ 1968թ. ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան ԵԳՈՒ-ն։
1968թ. Սոֆիայում և 1970թ. Բեռլինում կայացած միջազգային երիտասարդական փառատոների դափնեկիր է։ 
1969թ. Երևանում կայացած խեցեգործության արվեստի ցուցահանդեսի դափնեկիր է: 
1973-ից բնակվում և ստեղծագործում է Փարիզում։ Որպես հումանիստ 2002թ. Իտալիայի Կրեմոնա քաղաքում արժանացել է “Onorice Koza” ոսկե մեդալի։ 
Նրա գործերից են՝
Ալ. Սպենդիարյանին նվիրված հուշասյուն նրա տուն-թանգարանի մոտ (Երևան, Թումանյան փողոց):
«Շախմատային ֆիգուրներ», Շախմատի տան մոտ, Երևան:
Երևանի Տիկնիկային թատրոնի շենքի զարդաքանդակները:
«Համերաշխություն» - բրոնզ, 2004 թ. ք. Շուազի լ’Ռուա (Ֆրանսիա):
«Խաղաղություն» - ք. Լիվիցե (Սլովակիա):
«Կոմիտաս» բրոնզ, Սան Մաքսիմելյան, 6 մ, Փարիզ, 2003թ., ճարտարապետ Մ.Բլանշկոտ
Հուշաքար նվիրված Գրիգոր Հասրաթյանի հիշատակին, բրոնզ, բազալտ, Սայաթ-Նովայի պողոտա, Երևան 2004թ., ճարտարապետ Ռ. Հասրաթյան:
Դավիթ Երևանցու աշխատանքները տեղադրվել են Պրահայում և ավելի քան 15 հուշարձաններ Փարիզում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել