Ledynews.am-ը գրում է.
Կնոջ կուրծքը չի կարող ողջ կյանքի ընթացքում լինել ձիգ, բարձր և լիքը: Կան մի շարք գործոններ, որոնք դա թույլ չեն տալիս: Եվ քանի դեռ մարդիկ չեն սովորել պայքարել ծերացման, հղիության, կրծքով կերակրելու, և գրավիտացիոն օրենքի հետևանքների հետ, պետք է կրծքերի կախվելու դեմ պայքարելու համար փնտրել սեփական միջոցներ:
Կա 7 պարզ և փորձված մեթոդ, որոնք օգնում են խուսափել կախ կրծքեր ունենալուց, ինչպես նաև կրծքին հաղորդել գեղեցիկ ձև, եթե այն արդեն կախվել է: Դրանց շնորհիվ հնարավոր է նախկին գեղեցկությունը վերադարձնել:
Կայուն քաշ
Նրանք, ովքեր չենա ցանկանում դեռ երիտասարդ տարիքում վաստակել կախ կրծքեր, պետք է թողնեն մշտական դիետաները: Դրանք վատ են ազդում ոչ միայն մարդու առողջության, այլ նաև կառուցվածքի, հատկապես` կրծքի ձևի վրա: Եթե ձեր քաշը մեկ ավելանում, մեկ նվազում է, մաշկը ամենուր սկսում է կախվել: Այն պարզապես չի հասցնում հավաքվել, երբ մարդ նիհարում է: Արդյունքում կախվում են փորը, ձեռքերը, կոնքերը, հետույքը , ինչքան էլ որ ցավալի է` նաև կուրծքը:
Հրաժարում ծխախոտից
Ծխելուց ոչ միայն թոքերի քաղծկեղի և այլ հիվանդությունների հավանականությունն է մեծանում, այլև փչանում է մաշկը: Սկսվում է կոլլագենի և էլաստինի արտադրության նվազում, իսկ դրանք այն հիմնական սպիտակուցներին են, որոնք պատասխանատու են մաշկի ձգության համար: Արդյունքում կարելի է ստանալ կախված կրծքեր: Դրանից բացի կրծքի վրա առաջանում են կնճիռներ, այն չորանում է, իսկ գույնը դառնում է դեղնավուն, ինչպես և ողջ մարմնի շակի գույնը:
Ճիշտ հենարան
Կրծքերի կախվածությունից խուսափելու համար դրանք պետք է ապահովել լավ հենարանով: Մարզումների ժամանակ պետք է հրաժարվել սպորտային կրծքկալից: Կանայք, ովքեր ունեն մեծ կրծքեր, կրծքկալ գնելիս պետք է ճիշտ ընտրություն կատարեն, որպեսզի կրծքերը ոչ սեղմվեն, ոչ էլ կախվեն:
Լավ կեցվածք
Ճիշտ կեցվածքը ոչ միայն թույլ է տալիս առավել ինքնավստահ ու գեղեցիկ տեսք ունենալ, դրա օգնությամբ կուրծքն էլ ավելի բարձր և գեղեցիկ տեսք կստանա: Երբ աղջիկների մեջքը թեքված է, այդ դեպքում թեկուզ ամենաբարձր և անթերի կուրծքը կախված և փոքր տեսք է ստանում: Բայց բավական է ուղղել մեջքը, ետ գցել ուսերը և բարձր պահել դունչը՝ ամեն ինչ փոխվում է:
Ինքնամերսում
Մերսումը կարող է հրաշքներ գործել և դրա դրական հատկության մասին գիտեին դեռ դարեր առաջ: Կրծքի մերսումը ոչ միայն բարձրացնում է այն, այլև օգնում է կուրծքը ազատել այնպիսի հեղուկներից, որոնք խանգարում են դրա բարձրացմանը և աճին: Եթե կա հնարավորություն օգտվել զուգընկերոջ օգնությունից, ապա դա միայն կամրացնի հարաբերությունները: Իսկ եթե ոչ, կարելի է կուրծքը մերսել նաև ինքնուրույն: Բավական է տիրապետել ճիշտ տեխնիկային:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ