Lurer.com-ը գրում է.

Մոդել Բելլա Հադիդը Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակում Coperni-ի ցուցադրության ժամանակ շփոթեցրել է հանդիսատեսին՝ պոդիում բարձրանալով թոփլես վիճակում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Անցյալ ուրբաթ՝ սեպտեմբերի 30-ին, Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում ներկայացվեց Coperni-ի գարուն ամառ 2023 հավաքածուն։ Ցուցադրությունն ավարտվեց Բելլա Հադիդի ելույթով, ով հայտնվել է կիսամերկ՝ ձեռքերով ծածկելով կուրծքը, վարտիքով և սանդալներով։ Մոդելը «հագնվել է» անմիջապես պոդիումի վրա. երկու տղամարդ լակի ատրճանակներով հեղուկ շոր են ցողել նրա մարմնի վրա։ Նյութը պարունակում է բամբակյա մանրաթելեր՝ ներծծված պոլիմերային լուծույթով, որը մաշկի հետ շփվելիս գոլորշիանում է, կարծրանում և վերածվում կրելի նյութի։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել