Սյամոյի խոսքերից հետևում է, որ իր՝ Արցախում ծավալելիք առաջիկա գործունեության հիմնական թիրախը լինելու են արցախյան քաղաքական շրջանակները: Թե կոնկրետ ում նկատի ունի Սյամոն այդ ձևակերպման ներքո, միայն իրեն է հայտնի, բայց ենթադրելի է, որ սև ցուցակում նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է՝ «Նիկոլի մարդը»:
Ո՞րը կարող է լինել Սյամոյի ակտիվացման խորքային պատճառը: Բանն այն է, որ լուրեր են շրջանառվում այն մասին, որ տեսանելի ապագայում Արցախում լրջագույն փոփոխությունների կարող ենք ականատես լինել. քաղաքական իշխանությունների, պետական ինստիտուտների լուծարման պրոցես է սկսվելու, որի վերջնարդյունքում Արցախը վերածվելու է մի ինչ-որ անհասկանալի սուբյեկտի՝ բոլորովին տարբեր այն Արցախից, որը կա հիմա: Ավելին՝ ասում են՝ Արցախի պետականազրկման գլխին կանգնած են հենց հայաստանյան իշխանությունները ու նրանց «դաբրոյով» է, որ տեղի է ունենալու Արցախի խորքային վերաֆորմատավորում:
Պետք է շատ միամիտ մեկը լինել՝ հավատալու Սյամոյի այն հավաստիացումներին, թե իրեն իբր ոչ ոք չի ուղղորդում: Ամենայն հավանականությամբ, Սյամոյին հենց Նիկոլն է ուղարկել Արցախ՝ գլխավորելու պետականազրկման պրոցեսը, իսկ թե կոնկրետ ինչպես, պարզ կլինի առաջիկայում, երբ հունի մեջ կմտնի Սյամոյի առաքելությունը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/801
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել