Panorama.am-ը գրում է․

Եղանակային փոփոխություններով պայմանավորված սուր շնչառական վարակներն ակտիվացել են հատկապես երեխաների շրջանում, ինչն էլ պատճառ է մանկական հիվանդանոցների ծանրաբեռնված աշխատանքի։

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկի տեղակալ, «Մուրացան» պոլիկլինիկայի ղեկավար Ռենա Հարությունյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ այս տարի առաջնային բուժօղակներում սուր շնչառական վիրուսների ախտանշաններով դիմելիությունն աճել է մինչև 10%-ով, սակայն մտավախություն ունեն, որ ինչպես ամեն տարվա աշնանը, այս տարի ևս շնչառական վիրուսային վարակների սրացումներ կլինեն:

Ըստ նրա, նախորդ տարի կորոնավիրուսի դեպքերի աճով պայմանավորված, մարդիկ ավելի զգուշավոր էին, հետևում էին հակահամաճարակաին կանոններին և սուր շնչառական վիրուսների մասով վիճակն ավելի բարվոք էր, ուստի պոլիկլինիկաներ դիմելությունը համեմատաբար ցածր էր։ Այսօր տարի արդեն նկատվում է տարբեր վիրուսներով վարակվածության դեպքերի աճ։

Սուր շնչառական հիվանդությունների հարուցիչը հիմնականում վիրուսներն են։ Դրանք տարածվում են օդակաթիլային եղանակով՝ հազի և փռշտոցի միջոցով։ Այն ախտահարում է հիմնականում վերին շնչուղիները, բարդ դեպքերում կարող է զարգանալ նաև թոքաբորբ։

Ռենա Հարությունյանը նշեց, որ սեզոնային գրիպից պաշտպանվելու արդյունավետ տարբերակներից է պատվաստումը։ Գրիպի պատվաստումները հատկապես ցուցված են ռիսկի խմբերի անձանց՝ 6 ամսականից 5 տարեկան երեխաներին, քրոնիկ հիվանդություններ ունեցողներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, բուժաշխատողներին, հղիներին: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով։

Բժիշկը ծնողներին խորհուրդ է տալիս հետևել երեխաների սննդակարգին, որպեսզի նրանք ստանան անհրաժեշտ քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, միկրոէլեմենտներ։ Կարևոր է հետևել հիգիենային կանոններին, ֆիզիկական ակտիվությանը, որ վիրուսների դեպքում երեխաներն ավելի թեթև տանեն հիվանդությունը։

Մասնագետի հորդորը ծնողներին՝ զգոնության կոչն է և խնդրում է խիստ հետևողական լինել հատկապես ջերմելու դեպքերում։ Ըստ նրա՝ եթե երեխան հիվանդ է, ապա դպրոց կամ մանկապարտեզ չպետք է տանել, ինչպես նաև ինքնաբուժությամբ չզբաղվել և բնականաբար դիմել մանկաբույժին։ Իսկ ամենակարևորը հակաբիոտիկներ չօգտագործել, ինչը ցավոք, համատարած անում են ծնողները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել