1in.am-ը գրում է.
Քիչ առաջ «Փակ շուկայի մոտից բերման ենթարկվեց Արեն Մանուկյանը՝ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի որդին: Դեռևս պարզ չէ, թե նրան ինչու բերման ենթարկեցին, միայն երևաց, որ նա շրջապատված էր ոստիկաններով, հրմշտոց էր:
Այս պահին «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները և «Փակ շուկայի» մոտ ապրող բնակիչները առանձնացել են, ոստիկանությունը հորդորում է պահպանել հասարակական կարգը»:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_society_210640.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել