Բավական լայն քննարկման առարկա է դարձել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը՝ Պետրոսին,ինչը բնական է՝հաշվի առնելով ոչ միայն առաջին նախագահի անձի կշիռը,այլև օրերս կայացած Էջմիածնի հայտնի հանդիպումը՝ Հայաստանի ու Արցախի նախագահների միջև՝ կաթողիկոսի գլխավորութամբ:

Ո՞րն էր Տեր-Պետրոսյանի հիմնական մեսիջը, եթե փորձենք հնարավորինս լակոնիկ ձևակերպել այն: Այն հետևյալն էր՝ միայնակ չթողնել Նիկոլին այլընտրանք չունեցող կապիտուլյացիայի ստորագրման գործում ու միասնաբար, առանց ապստամբության նշաններ ցույց տալու լեգիտիմացնել ստորագրվելիք մահվան թուղթը: Հիմնական ուղերձը սա էր, իսկ մնացյալը՝ սրանից ածանցվող:

Իր այս թեզը, որը, փաստորեն, առաջին նախագահը մտադիր է առաջ տանել մինչև վերջ, փակուղային է ոչ միայն Հայաստանի ապագայի իմաստով, այլև՝ այն բանակցությունների շարքի, որոնց մեկնարկը տրվեց Էջմիածնում՝ նկատի ունենալով մյուս բոլոր նախագահների հայտնի դիրքորոշումը, որը, կարելի է ասել, տրամագծորեն հակառակ է տերպորտոսյանական տեսլականին: Քննարկման, բանակցությունների առարկա պետք է լինի ոչ թե այն, թե ինչպես է պետք անել՝ կապիտուլյացիոն փաստաթղթի կնքումը հնարավորինս սահուն դարձնելու համար, այլ՝ այն, թե ինչ է պետք անել՝ մահվան այս շրջափուլը հաղթահարելու համար՝ խուսափելով ամենավտանգավորից՝ Հայաստանի սև թղթի տակ ազգովի ստորագրություն դնելուց:

Մյուս կողմից՝ Տեր-Պետրոսյանի խոսքից ավելի քան հստակ դարձավ, որ Արցախի խնդրի լուծման նրա տարբերակով փակվելու է նաև Հայկական հարցի, հայոց պահանջատիրության թեման. կոնկրետ Թուրքիայի հետ համապատասխան փաստաթուղթ սրոտագրելու անհրաժեշտության մասին նրա հայտարարությունը դա է նշանակում: Ասել կուզի՝ ՏերՊետրոսյանը Հայաստանի ելքն այս բարդ իրավիճակից տեսնում է բացառապես թշնամու պահանջների հլու-հնազանդ կատարման մեջ՝ հավատացնելով, որ պայքարի ճանապարհ, ձև ու հնարավարություն գոյություն չունի, ու որքան ուշ հասկանանք սա, այնքան ավելի վատ մեզ համար: Ընդ որում՝ նա պնդում է, որ այս տարբերակի կյանքի կոչման համար լավագույն թեկնածուն Նիկոլն է, ինչը, իհարկե, անվիճելի ճշմարտություն է, քանզի Նիկոլը բազմիցս է ապացուցել, որ Հայաստանի կապիտուլացման հարցում ինքը թուրքերի համար իսկական դաշնակից է:

Հարց՝ միայն Նիկոլը, թե՞…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել