Ընդունված է, որ մայթերին երկարությամբ տեղադրված կրպակների սեփականատերերին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) կողմից պարտադրվում է բարեկարգել իրենց շրջապատը: Բայց նույնը բնականաբար չես պահանջի որևէ շենքի բակում կամ ետևն ընկած ավտոտնակի վարձակալներից: Երևանի քաղաքապետարանում երկար մտածել և վերջապես գտել են ավտոտնակին համապատասխանող տարբերակը՝ քանի որ ինքդ չես բարեկարգում (կարևոր չէ՝ իրականում բարեկարգում է, թե ոչ), ապա մուծիր սպասարկման գումար: Այսուհետ ավտոտնակի վարձակալը կարող է «հանգիստ լինել՝ նրան ևս սոսշչիտալի», մնում են նրանք, ովքեր ավտոտնակ չունեն, սակայն քայլում են այդ բակով, որպեսզի մուտք գործեն իրենց շենքը: Կարծում եմ, որ այս հարցում ևս ՏԻՄ-երը բավարար ստեղծագործական ջիղ կդրսևորեն և «համապատասխան լուծումներ» կգտնեն…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10200219648964847?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



