Tesadasht.am-ը գրում է.
«Ծածկած շուկայի» մոտ մեկ ժամ առաջ մեկնարկեց «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման ակցիան, որը ինչպես հայտարարել են մասնակիցները, շարունակական է լինելու: Նրանց նպատակն է իրենց ակցիայի միջոցով կասեցնել շուկայի տարածքում ապօրինի շինարարական և տնտեսական գործունեությունը: Ակցիային մասնակցում են նաև շուկայում նախկինում աշխատած կանայք և տղամարդիկ՝ 20-25 հոգի:
Ինչպես հայտնում է TESADASHT.am-ի թղթակիցը, նախկին աշխատողները հայտարարեցին, որ օրեր առաջ հանդիպել են Սամվել Ալեքսանյանի հետ: Վերջինս խոստացել է շուկան վերակառուցելուց հետո իրենց աշխատատեղեր տալ: Նա նույնիսկ խոստացել է իրենց տրամադրել անվճար սեղանիկներ:
Այս պահին ակցիան շարունակվում է: Տեղում են նաև մի քանի ոստիկաններ:
Քիչ առաջ ակցիայի մասնակիցներին է միացել նաև դերասան Հովհաննես Ազոյանը:
Ֆոտոշարքն ու տեսանյութը քիչ անց: