Lragir.am-ը գրում է.

ԱՄՆ հետախուզական ծառայությունները 2011 թվականին 231 կիբերհարձակումներ են իրականացրել այլ երկրների դեմ, գրում է The Washington Post-ը: Թերթը հղում է անում Էդվարդ Սնոուդենի հրապարակած փաստաթղթերին:

Հարձակումների ¾-րդն ուղղված է եղել Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի դեմ: Ամերիկյան հատուկ ծառայությունների թիրախներն են եղել այդ երկրների միջուկային ծրագրերի հետ կապված համակարգիչները: Այդ նպատակով 652 միլիոն դոլար է ծախսվել:

Կիբերհարձակումների օգնությամբ ամերիկացիները վիրուսներ էին տարածում տասնյակ հազարաավոր համակարգիչներում, որոնցից վնասակար ծրագրերը կարող էին տարածվել միլիոնավոր այլ սարքերի մեջ: Վիրուսների օգնությամբ շարքից հանում էին հակառակորդի ցանցերը կամ էլ դանդդաղեցնում աշխատանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել