Ledynews.am-ը գրում է.
Ժամանակակից կնոջ զգեստապահարանում կգտնվի գոնե մեկ հատ ջինս: Այն մատչելի է եւ հարմարավետ, ջինս այսօր հագնում են բոլորը` անկախ սեռից եւ տարիքից: Կանայք ջինսե տաբատ գնելիս պետք է նկատի ունենան, որ սխալ ընտրության դեպքում այն կարող է ընդգծել կառուցվածքի թերությունները:
Ընտրությունը պետք է հարմարեցնել հատկապես հետույքի, ազդրերի կառուցվածքի, ոտքերի երկարության հետ: Ահա մի քանի խորհուրդ, որ կօգնեն գտնել ձեր կազմվածքին համապատասխան ջինս: Օրինակ, ցածր նստատեղը տեսողականորեն կարճացնում է ոտքերը, եւ պետք է տաբատը լինի այնպիսին, որ չեզոքացնի այդ տպավորությունը: Նախընտրելի է, որ ջինսե տաբատը լինի ուղիղ փողքերով եւ այն կրեք բարձրակրունկներով: Ինչ վերաբերում է գույնին, ցանկալի է միատոնությունը. դա եւս տեսողականորեն երկար է ցույց տալիս ոտքերը:
Տափակ հետույքի դեպքում ընտրեք ցածր գոտկատեղով ջինսե տաբատ. այն կլորավուն տեսք է հաղորդում հետույքին, քողարկում կառուցվածքի թերությունը: Այս դեպքում տեսողական ներգործություն կարող են ունենալ նաեւ խոշոր գրպանները:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ