Եթե Դուք ցանկանում եք ճանապարհորդել մեքենայով, ապա նախ և առաջ առաջարկում ենք Ձեզ ծանոթանալ այն երկրների ցուցակին, որտեղ, հաշվի առնելով ճանապարհների վիճակը, դա բացարձակապես խորհուրդ չի տրվում: 

плохие дороги

1. Մոլդովա

Молдова

Այս երկիրը ռեկորդակիր է ճանապարհների վրա փոսերի և ճեղքվածքների քանակով: Դրանց քանակությունն ուղղակի ապշեցնում է, տեղական մայրուղիների վրա կարծես թե ոչ մի հարթ տեղ չկա, չնայած որ դրանք շատ ակտիվ օգտագործվում են: Անորակ վերանորոգում, ճանապարհը կառուցելու ժամանակ տեխնոլոգիական խախտումներ, հումքի գողություններ և աշխատողների թեթևամիտ պահվածք. այս ամենն իրար հետ` գումարած վատ եղանակային պայմանները, Մոլդովայի ճանապարհները  անհամատեղելի են դարձնում անիվային տրանսպորտի հետ:

 

2. Հաիթի

Гаити

Հաիթիում իրավիճակը ավելի վատթարացավ 2010թ.-ի կործանարար երկրաշարժից հետո: Ամուր ծածկույթով ճանապարհներ կարելի է հայտնաբերել միայն մեծ քաղաքների միջև: Մնացած բոլոր ճանապարհները չունեն ասֆալտ և անձևների սեզոնի ժամանակ դառնում են բացարձակ անպիտան:


3. Ռումինիա

Румыния

Առաջատարների եռյակը եզրափակում է այն երկիրը, որն ունի ամենաթերի զարգացած տրանսպորտային համարկարգը ողջ Եվրամիության մեջ: Այստեղ վիճակը Մոլդավայից ավելի լավը չէ: Անորակ ծածկույթ, գարնանը ճանապարհների վատ վիճակ:


4. Մոնղոլիա

Монголия

Այս երկրում ճանապարհների մեծամասնությունը չունի ասֆալտային ծածկույթ: Հիմնական մայրուղիները դեռ նախագծման ընթացքում են, և նրանց կառուցումը նախատեսված է մոտական տասնամյակում:


5. Գվինեա

Гвинея

Гвинея

Գվինեայի ճանապարհների վատ վիճակը պայմանավորված է ոչ միայն վատ զարգացած տնտեսութական համակարգով, այլև տրոպիկական անձրևներով, որոնք կարող են քշել-տան ճանապարհային ցանկացած ծածկույթ: Ճանապարհների ընդհանուր երկարությունը 40 000 կմ է, և նրանից միայն 10%-ն ունի ամուր ծածկույթ:


6. Արևելյան Թիմոր

Восточный Тимор

Արևելյան Թիմորի ճանապարհների վիճակը լուրջ վատթարացնում են հաճախակի անձրևները, որոնք կարող են ձգվել ամիսներով: Ճանապարհների ընդհանուր երկարությունը 6 հազար կմ է, և նրացից ոչ մեկը նորմալ ծածկույթ չունի և պիտանի չի հարմարավետ երթևեկելու համար:


7. Գաբոն

Габон

Այս փոքրիկ երկիրը կարող է պարծենալ իր բավականին զարգացած մայրուղիների ցանցով, բայց չի կարող պարծենալ նրանց սպասարկման որակով, որն ավելի է բարդանում հաճախակի անձրևների պատճառով: Ճանապարհների ընդհանուր երկարությունը 8.5 հազար կմ է, որոնցից միայն 800 կմ ունի կատարելագործված ծածկույթ: Ընդհանուր առմամբ մեքենայով ճանապարհորդելու համար այս երկիրն այնքան էլ հարմար չէ:


8. Ուկրաինա

Украина

8-րդ տեղում գտնվում է Ուկրաինան: Այստեղ ճանապարհային խնդիրները դասական են` հսկայական ճեղքեր և փոսեր, վատ վերանորոգում, ջերմաստիճանի կտրուկ տատանումներ: Բայցի այդ` պետք չէ անտեսել ոլորտում տիրող կաշառակերությունը, շինանյութերի գողությունը և աշխատանքի ժամանակ տեխնոլոգիական գործընթացների խախտումը:


9. Ռուսաստան

Россия

Ռուսաստանը միշտ հայտնի է եղել ճանապարհների վատ որակով: Ռուսաստանի հավերժական խնդիրը եղել են հիմարներն ու ճանապարհները: Այդ պատճառով վատ ճանապարհները կարող են համարվել տեղական կոլորիտի մի մասը և ինչ-որ առումով նաև տեսարժան վայր, որը գրավում է զբոսաշրջիկներին:


10. Մոզամբիկ

Мозамбик

Մոզամբիկում ճանապարհների հետ խնդիրները սկսեցին քաղաքացիկական պատերազմից անմիջապես հետո: Դրան նպաստեցին նաև 2000թ.-ի ուժեղ ջրհեղեղները: Այդ ժամանակներից ի վեր վերականգնվել է ճանապարհների միայն շատ փոքր մասը: Նույնիսկ շատ մեծ ճանապարները չունեն ամուր ծածկույթ:

Франция

Մեջբերում. Ճանապարհների որակով առաջին տեղում է գտնվում Ֆրանսիան: Որոշ շրջաններում գրանցվում են ջերմաստիճանի կտրուկ տատանումներ, բայց դրանք չեն բերում այդպիսի կատաստրոֆիկ վիճակների, ինչպես որ այլ երկրներում: Ճանապարհները, անկախ նրանց մեծությունից և կարևորությունից, շատ խնամված են և մաքուր տարվա բոլոր եղանակներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել