Lragir.am-ը գրում է.

Հայաստանի պետական պարտքն այս տարվա հուլիսի վերջի դրությամբ կազմել է 1 տրիլիոն 758 մլրդ 774.9 մլն դրամ կամ 4 մլրդ 290.741 մլն ԱՄՆ դոլար:

Այդ թվում՝ արտաքին պարտքը կազմել է 1 տրիլիոն 490 մլրդ 753.6 մլն դրամ կամ 3 մլրդ 636.871 մլն դոլար:

Ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության համաձայն՝ հուլիսի վերջի դրությամբ ՀՀ կառավարության պարտքը կազմել է 1 տրիլիոն 248 մլրդ 949.6 մլն դրամ կամ 3 մլրդ 046.962 մլն դոլար:

Այս տարվա հունիսի համեմատ հուլիսին Հայաստանի պետական պարտքն աճել է 35 մլրդ 013.6 մլն դրամով, այդ թվում՝ արտաքին պարտքն աճել է 28 մլրդ 793.2 մլն դրամով:

Նախորդ տարեվերջի համեմատ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի պետական պարտքը նվազել է 4.5 տոկոսով: Հայաստանի հիմնական վարկատուն Համաշխարհային բանկն է, այնուհետև հաջորդում են Զարգացման միջազգային գործակալությունը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Ասիական Զարգացման բանկը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել