1. Բարիքը գցիր ձախ ու աջ կողմերդ և նրան կգտնես, երբ կարիք ունենաս:
2. Ականջներդ օգտագործիր լսելու համար, աչքերդ՝ տեսնելու համար, իսկ բերանդ՝ ձայն չհանելու համար:
3. Փողը Սատանայի աչքն է:
4. Այսօրվա գործը վաղվան մի թող:
5. Գիտությունը ուժ է:
6. Նա, ով գիտություն ունի, չորս աչք ունի:
7. Նա, ով այսօր ձու է գողանում, վաղը եզ կգողանա:
8. Շունը շատ քայլելուց է մեռնում, իսկ հիմարը` ուրիշի գործի մասին մտահոգվելուց:
9. Մինչև էգ շունը պոչը չբարձրացնի, շներն իրեն չեն հոտոտի:
10. Շուտ արթնացողները երկար են ճամփորդում:
11. Եթե երկու հոգի ասեն` խմած ես, գնա քնիր:
12. Բարձր գին ես վճարում, բայց առջևի աթոռն ես ստանում:
13. Սերը կույր է, բայց ամուսնությունը նրա բուժումը գտնում է:
14. Ծույլը ավելի է վազում, ժլատը ավելի է կորցնում:
15. Մեղմ կատուն ամենավատն է ճանկռում:
16. Ձեռքիդ ծիտը մի տուր ցանկապատի վրայի ագռավի համար:
17. Առանց կրակ ծուխ չկա:
18. Ուրիշներին քո ձեռքով մի չափիր:
19. Կամ գործիր այնպես, ինչպես խոսում ես, կամ խոսիր այնպես, ինչպես գործում ես:
20. Ամեն բան լավ է, երբ վերջը լավ է:
21. Մեկ հիմար կապ է գցում ու տասը խելոք չեն կարողանում բացել:
22. Դժվարությունը երբեք մենակ չի գալիս:
23. Բախտը ապակու նման է. երբ սկսում է շողալ, կոտրվում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: