Ռուսաստանի ԱԳՆ. ԱՄՆ հայտարարությունները Սիրիայի մասին անթույլատրելի ենPanarmenian.net-ը գրում է.

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անթույլատրելի է համարել ԱՄՆ հայտարարությունները Սիրիայի դեմ ռազմական ուժ գործադրելու սպառնալիքով: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: «Վաշինգտոնից հնչած սպառնալից հայտարարությունները Սիրիայի դեմ ուժ կիրառելու մասին անընդունելի են: Որևէ ապացույցների բացակայության պայմաններում Սիրիային հարվածներ հասցնելու սպառնալիքներ են հնչում»,-ասել է նա:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ դեռ վերջնական որոշում այդ հարցի վերաբերյալ չի կայացվել, սակայն քննարկվում է «սահմանափակ ռազմական գործողությունների տարբերակը»:

Մինչդեռ ՄԱԿ գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ Սիրիայում ՄԱԿ տեսուչների հավաքած նյութերը մշակելու համար կարող է 2 շաբաթ պահանջվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել