Եթե հարսանիքի օրն ուժեղ քամի է, ապա երիտասարդների կյանքն անկայուն կլինի:

Անձրևը, ձմեռը երջանկության նշան են:

Որպեսզի երիտասարդները փողի կարիք չունենան, փեսացուն հարսանիքի օրը պետք է աջ կոշիկի մեջ մետաղադրամ դնի, որը հետո պետք է պահվի որպես ընտանեկան մասունք:

Հարսնացուն հարսանիքի օրը պետք է հագնի ինչ-որ նոր բան, ուրիշի հագած որևէ իր (բացի քողից, ձեռնոցներից և բնականաբար ներքնազգեստից ու զուգագուլպայից) և ինչ-որ մաշված իր:

Պետք է ամուսնանալ անպայման այնպիսի կոշիկով, որի առջևն ու հետևը փակ լինեն, որպեսզի երջանկությունը չլքի տունը:

Ասում են` հարսնացուի զգեստը պետք է ամբողջական լինի, այլ ոչ կորսետ և կիսաշրջազգեստ, որպեսզի կյանքն էլ կիսատ չլինի:

Չի կարելի վաճառել հարսանեկան զգեստը: Այն պետք է պահել, որպեսզի ամուսնությունն էլ ամուր լինի:

Հարսանեկան զգեստը չպետք է հագնել ներքևից:

Չի կարելի մյուսներին թողնել փորձել զգեստը` ոչ քույրերին, ոչ ընկերուհուներին, անգամ հարսանիքից հետո:

Չի կարելի ծնկից վերև հարսանեկան զգեստ հագնել: Որքան երկար է զգեստը, այնքան երկար կլինի ամուսնական կյանքը:

Հին կոշիկը երջանկություն կբերի հարսնացուին, ուստի հարսանիքից մեկ-երկու օր առաջ պետք է նախապես հագնել կոշիկը:

Սեղանի շուրջ նստելուց առաջ նորապսակները պետք է ափսե ջարդեն և անցնեն դրա փշուրների վրայով, որպեսզի չվիճեն:

Հարսանեկան տորթը կտրում է հարսնացուն, դանակը պահում է փեսացուն:

Եթե հարսանիքին շամպայնի երկու բաժակ կապել ժապավենով և չխմել, ապա նորապսակներն անպայման կնշեն հարսանիքի մեկամյակն ու առաջին երեխայի ծնունդը:

Ամուսինն ու կինը չպետք է ուտեն նույն գդալից, որպեսզի հետո դժգոհ չլինեն միմյանցից:

Եթե հարսանիքի ժամանակ պատռվի հարսի զգեստը, ապա սկսեսուրը չար կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել