Ազատ ոճի ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը, ով օրերս դարձել էր Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, հայտարարել է, որ անորոշ ժամանակով հետաձգում է հարսանիքը։

«Երկրի պատերազմական վիճակից ելնելով և հարգելով զոհերի հիշատակը,սեպտեմբերի 28-ին կայանալիք իմ հարսանյաց արարողությունը հետաձգվում է՝ անորոշ ժամանակով։ Ուզում եմ, որ բոլորիս աղոթքները լինի խաղաղության մասին»,-  ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզիկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել