Այսօր, երբ հայոց պետականությունը կանգնած է նոր ու է՛լ ավելի կործանարար պատերազմի կրակներում լափվելու, թուրքի բաժին դառալու եզրին, անկեղծ ասած, մի տեսակ ձևական է թվում արդեն բուն տոնը: Ի՞նչ ենք նշում, եթե այն չկա, եթե է՛լ մեզ հետ չէ, եթե բուտաֆորիա է Հայաստանի պետականությունը: Ընդ որում՝ կարևոր է հասկանալ, որ մահացու վտանգավոր է ոչ թե բուն սպասվելիք պատերազմը, այլ այն, թե ովքեր են դրա միջով Հայաստանն անցկացնելու, իսկ ավելի ճիշտ՝ տալու կրակի բերան՝ հանգեցնելով մի նոր՝ տիեզերական մասշտաբների ողբերգության՝ մոտավորապես նախորդ դարի սկզբների նմանությամբ:
Տոնն իսկական տոն կլիներ, օրն էլ՝ աներկբայորեն կարևորված, եթե հաջողվեր մինչև այս պահը լուծել Նիկոլի հարցերը: Ցավոք, չհաջողվեց, իսկ թե ինչու, մտորել ու մեկնաբանել կարելի է երկար. հնարավոր է՝ հենց անկախության նշանակության ներհասարակական արժևորման պակասն է պատճառը, որ այսօր բախվել ենք նման ողբերգության: Հակառակ դեպքում ինչպե՞ս կարելի է բացատրել Նիկոլի վերարատադրման, վարչապետ մնալու փաստը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/762
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել