Սկզբունքային լինելը շատերի կողմից դիտվում է ձեւականություն, շատերը մտածում են, թե ինչի հետեւից ես ընկել, անցյալում է ամեն ինչ, բայց հյուր գնալիս, խնջույքի մասնակցելիս, սրճարանում կամ ռեստորանում, սեղանն նստելիս, բոլոր խանութներում ջուր առնելու պահին սկզբունքս ենթադրում է սեղանի մասնակիցներին, մատուցողներին, վաճառողներին հիշեցնել, որ «Բջնի» ու «Նոյ» ապրանքանիշերը պետք է բոյկոտել. երդվում եմ` մինչ օրս մի կաթիլ չեմ խմել, անգամ եթե ծարավից խեղդվել եմ, ու եթե անապատում էլ լինեմ, չեմ խմելու...
Ու նաեւ չեմ օգտվելու Նեմեցի մյուս բիզնեսներից...
Դժվար չի այսպես ապրելը, մի քիչ կամք է հարկավոր. ձեզ հեռու մի պահեք, դա մեկանգամյա ակցիա չի, դա ենթադրում է լինել քաղաքացի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasaryan/posts/10201967677891747
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



