Անդոնը, փաստորեն, իր ու իր նմանների դավադրությունը ձախողել փորձող քաղաքացիներին տեռորիզմի համար է մեղադրել՝ հստակ զուգահեռներ անցկացնելով գիշերային դեպքերի ու 1999-ի հոկտեմբերին տեղի ունեցածի միջև: ՔՊ-ականը, որ հայտնի է, թե ինչով է զբաղված եղել հոկտեմբերի 27-ի տեռորիստական ակտից անմիջապես հետո, փաստորեն, ձևացրել է, թե իբր մեծապես ափսոսում ու սգում է 1999-ին կատարվածի համար այն դեպքում, երբ տեռորից անմիջապես հետո իր պեսերի հետ միասին մի ցուցակ էր կազմել ու դրել նախագահի սեղանին՝ պահանջելով իրենց պաշտոնի նշանակել: Այսինքն՝ դարձել էր Նաիրի Հունանյանի հաճախորդը՝ անտեսելով բոլոր գրված ու չգրված օրենքները:
Ու հիմա այս մարդը, որի աչքերում դեռ նկատվում է իշխանությունը կորցնելու վտանգի զգացողությունից մնացած վախի հետքերը, մեղադրում է այլոց նոր «հոկտեմբերի 27» երազելու համար՝ մարդկանց օրինական՝ պետություն ունենալու պահանջը հռչակելով հանցագործություն:
Այնինչ միակ հանցագործը հենց իրենք են, որ երկիրը հասցրել են այս օրվան՝ վերածելով այն աշխարհաքաղաքական կույրաղիքի պես գոյացության: «Հոկտեմբերի 27» հենց հիմա է տեղի ունենում՝ Անդոնի ուղիղ մասնակցությամբ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



