Hetq.am-ը գրում է․
Երեկ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդի հատվածում կորել էր կապը ԱԻՆ-ի աշխատակցի հետ, որը հետո վերադարձել է հայկական կողմ։ Սա պաշտոնական տեղեկատվություն է, որտեղ բացարձակ չի նշվել, որ ԱԻՆ-ի աշխատակիցը պատանդ էր վերցվել թշնամու կողմից, ավելին՝ նա մենակ չի եղել։
Երեկ փորձեցինք կապ հաստատել ԱԻՆ-ի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ, որը, սակայն, հեռախոսազանգերին չպատասխանեց։
«Հետքին», սակայն, հաջողվել է իրազեկ աղբյուրից պարզել դեպքի մանրամասները, որոնք ներկայացնում ենք ստորեւ։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, որը ցանկացավ գաղտնի մնալ, Կապանի շտապօգնության ծառայության «ՈւԱԶ» մեքենան երեկ գնացել էր Ներքին Հանդի վերեւում գտնվող դիրքերից դիեր հանելու։ Աղբյուրը պատմում է, որ մեքենայում Կարմիր խաչի ներկայացուցիչներ չեն եղել։ Եղել է շտապօգնության աշխատակից վարորդը, 2 զինվորական եւ ԱԻՆ-ի 1 աշխատակից։ Նրանք զինված չեն եղել։ «Հետքի» աղբյուրի փոխանցմամբ՝ տարհանում իրականացնողներին զենք չի տրվում։ Առաջնագծում թշնամու զինվորականները 4 հոգուն էլ պատանդ են վերցրել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: