ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում հայտարարել է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի Իրանը դառնա ՇՀԿ-ի լիիրավ անդամ: Ըստ Պուտինի՝ մնում է վերջին ձևականությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Պուտինը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիի հետ՝ շեշտելով, որ Ռուսաստանը շատ գոհ է ՇՀԿ-ին Իրանի անդամակցությունից:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով:

Պուտինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները շատ միջազգային հարցերում մոտ են կամ համընկնում են

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել