Հերիք է եւ նալին խփես, եւ մեխին։
2016-ի ապրիլյան քառօրյա լայնամասշտաբ ռազմական գործողությունների ժամանակ ունեցանք 75 նահատակ եւ որեւէ բնակավայր չկորցրեցինք։
Հայ-ադրբեջանական ռազմական գործողությունները ՀՀ սահմանից հարյուրավոր կմ հեռու էին։
Այսօր՝ Նիկոլի ժամանակ 1 օրվա ընթացքում արդեն 105 նահատակ ունենք եւ շրջանառվում է 100 քառ.կմ տարածքի կորուստ։
Ու սա կարծես թե դեռ վերջը չէ։
Ու՞ր եք «800 հեկտարի» համար կոկորդ ճղող սուտ «հայրենասերներ»։
Թե տարածքային ու թե մարդկային զոհերի պատասխանատվությունը նիկոլիզմի խղճին են։
Երկու տարի ոչինչ չեն արել բանակը վերազինելու ու ադրբեջանական ագրեսիան կանխարգելելու համար, մսխել են պետության սուվերենությունը՝ եկել Աժ-ում հերթական «մեյմունությունն» են անում։
Ե՞ս էի խաղաղություն խոստանում։
Ե՞ս էի ասում՝ Սեւ լճի 30 տոկոսի համար հո՞ պատերազմ չեմ սկսելու։
Ե՞ս էի համաձայնություն տալիս Ադրբեջանի 5 կետերին։
Ե՞ս էի 2020-ի դեկտեմբերի 18-ին հայկական զորքերին հրաման տալիս մի քանի տասնյակ կմ նահանջելու՝ ադրբեջանցիներին բերելով ՀՀ ինքնիշխան տարածք։
Ե՞ս էի հրաժարվում Շուշին ու Հադրութը օկուպացված համարել։
Ե՞ս էի հրաժարվում Արցախ գնալ։
Նոր հիշեցի՞ր, որ Ադրբեջանն ագրեսորա։
Հիմա ի՞նչ ես խոսում։
Հ.Գ.ՔՊ պատգամավորների հակառուսական հարցերը կարող է մի քանի «լայք» ավելացնի, բայց մեր պետության անվտանգությունը թուլացնելու է։
Ամոթ է, մանկապարտեզային պասերով հարց ու պատասխան մի արեք։
Հերիք է համ նալին խփեք, համ՝ մեխին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid037nAkdsjJ96Bcmj3BihG1UTmnbfhDiXP27gcrH6C2Xhk5v37xJQ12zQFj6J2BTo5zl&id=100044409284560
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել