ՔՊ-ական Ալեքսանյան Վահագն ԱԺ ամբիոնից կոչ է արել միասնության, ընդդիությանն էլ հորդորել չտրվել քաղաքական դեբատների մեջ մտնելու գայթակղությանը:

Իհարկե, սույն գաղափարը Ալեքսանյան Վահագի «պայծառ մտքի» արգասիքը չէ միայն. բոլոր նորմալ երկրներում էլ այդպես է, և եթե երկիրը ենթարկվում է արտաքին ագրեսիայի, ընդդիմությունն ու իշխանությունը միավորվում են, միաբանվում ու մեկ ճակատ կազմած՝ համախմբվում ընդդեմ ընդհանուր թշնամու:

Ալեքսանյան Վահագի ասածը հենց սա է, ուղղակի ՔՊ-ականը հաշվի չի առնում մեկ կարևորագույն բան. Հայաստանն այսօր նորմալ, բնական վիճակում գտնվող երկիր չէ, այլ ունի մի իշխանություն, որը վերջին տարիների բոլոր դժբախտոթյունների բուն արմատն է, և սույն փաստն ավելորդ ապացույցների կարիք չի զգում:

Կլինե՞ր, արդյոք, պատերազմ, եթե Նիկոլը ժամանակին հրաժարական տար ու գնար: Չէր լինի, բնակնաբար: Այնինչ ՔՊ-ական քարոզչամեքենան շարունակաբար համոզում էր, որ Նիկոլի՝ իշխանության ղեկին մնալու բուն իմաստը հենց երկիրը խաղաղ պահելն է, ու եթե ուզում ենք, որ ապրենք, բարավաճենք խաղաղ, ապա պետք է «այո» ասենք վահագնալեքսնյանների իշխանությանը:

Ստացվեց տրամագծորեն հակառակը. Նիկոլի իշխանության մնալն է, որ այսօր պատճառ է դարձել նոր պատերազմի ու արհավիրքի: Հետևաբար՝ Վահագի վերոհիշյալ կոչը կամ այլ երկրների հետ տարվող զուգահեռները բնավ տեղին չեն. հիմա այն իրավիճակն է, որ քաղաքական ուժերի կողմից «լռության ուխտ կապելը» կարող է միանգամայն բացասաբար անդադառնալ պատերազմի ելքի վրա: Ավելին՝ եթե հանրությունը ցանկանում է 44-օրյա պատերազմի սցենարային կրկնության բացառում, ապա պետք է օր առաջ ստիպել Նիկլոին հրաժարականի դիմում գրել ու գնալ:

Հստակ է՝ այս իշխանությունների գլխավորությամբ մղվող ցանկացած ճակատամարտ կամ պատերազմ ի սկբզանե տանուլ տրված է: Չի լինելու հաղթանակ, քանի դեռ լիֆտերում Ալիևի առաջ կզած Նիկոլն է վարչապետը, իսկ պատերազի ժամանակ,համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի, զինված ուժերի գերագույն հրամանատարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել