Kiss.am-ը գրում է.

Շատ երիտասարդ աղջիկներ երազում են ամուսնության մասին, բայց, չնայած նրանց գեղեցկությանը, խելքին և հնարամտությանը, տղամարդկանց հետ նրանց բախտը ուղղակի չի բերում: 
Պարզվում է` լավ կազմվածքը, գեղեցիկ ոտքերը և փարթամ մազերը դեռ բավական չեն: 

Ահա կանացի այն հնարքները, որոնք կօգնեն գրավել տղամարդուն: 

1. Լինել տեղյակ կատարվող իրադարձություններին, շատ կարևոր է, երբ ձեզ հետ խոսելու թեմա է լինում: Չարժե իհարկե գիտությունների թեկնածուի տպավորություն թողնել, ամեն ինչ չափի մեջ պետք է լինի: 
2.Պատրաստել գոնե մի քանի օրիգինալ համեղ ուտեստներ: 
3. Կարևոր է "Ճիշտ խմելը" կամ չխմելն ընդհանրապես, եթե խմել չգիտեք: 
4 Սովորե’ք ընդունել հաճոյախոսություններ. ընդունեք դրանք շատ սովորական, առանց ավելորդ հուզականության: 
5. Պարել. կարևոր է երաժշտության տակ ճիշտ շարժվելու կարողությունը: 
6. Սեփական գումար ունենալը. այս պայմանը կարևոր է այնքանով, որ փող ունենալը հնարավորություն է տալիս լինել անկախ, ինչն էլ ակնհայտորեն երևում է: 
7.Կարողանալ խնամել նվիրված ծաղիկները: Կարևոր է նաև ճիշտ հագնվելը` ճաշակով, կոկիկ, դիմահարդարումը, սանրվածքը, էթիկետը և շատ-շատ այլ բաներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել