Փաստորեն՝ իրար խառնված Էդմոնը խոստովանում է, որ Նիկոլի «խաղաղության դարաշաջրանը» բացարձակ միֆ է, որի քարոզով, ինչպես հայտնի է, կատաղի կերպով զբաղվում է նաև ինքը՝ «դեսպանների դեսպանը», որ ընդդիմությանն էլ հաճախ մեղադում է ազգայնականության կամ ուրիշի ձեռքին խաղալիք լինելու համար: Այս հարցում Էդմոնը ՔՊ-ականներից է՛լ ավելի ՔՊ-ական է՝ նպատակ ունենալով երևի հնարավորինս խորը մտնել մարդա մեկի հետնամուտքից:
Երկու հարց, որ չեն կարող չծագել՝ իրավիճակի ու այդ իրավիճակին Էդմոնի տված մեկնաբանությունների հետ կապված: Հարց առաջին՝ Ադրբեջանից միայն հիմա՞ է, որ գալիս են մահացու ազդակներ, երբ մեծ պատերազմից մի քանի ամիս հետո արդեն Բաքուն սկսեց ինտենսիվորեն պատրաստվել հաջոդ պատերազմին այն դեպքում,երբ Նիկոլի «սոխակները», որոնցից մեկն է Մարուքյան Էդմոնը, այդ ֆոնին ծլվլում էին «խաղաղության դարաշրջանի» կամ ասենք «հայկական խաչմերուկից» ակնկալվող տնտեսական օգուտների մասին:
Երկրորդ՝ միջազգային հանրությանը «դեսպանի» հղած ուղերձի իմաստը ո՞րն է: Երևի իր կարճ խելքով կարծում է, որ այսօրինակ լացուկոծերը կօգնեն, որ երբ գա պատերազմի պատասխանատուներին հայտնաբերելու ժամանակը, հեշտությամբ հնարավոր լինի պատասխանատվությունը Նիկոլի վրայից բարդել ասենք ռուսների վրա՝«ռուսները, եթե չուզեին, պատերազմ չէր լինի» նիկոլական հայտնի թեզի առաջմղմամբ: Երկրորդ արցախյան պատերազմը ցույց տվեց, որ «միջազգային հանրություն» կոչվածը շատ դեպքերում միֆ է՝ առանց ներազդման հստակ լծակների. խառը ժամանակներ են, և ով ինչ կարողանում,այն էլ պոկում է մյուսներից:
Միակ բանը, որ Իլհամին կարող էր ստիպել քայլ անելուց առաջ մտածել, Հայաստանի պատրաստվածությունը կարող էր լինել, այնինչ որոշ «դեսպաններ» արեցին ամեն ինչ՝ ժողովրդի զգոնությունը թուլացնելու, բանակը ծնկի բերելու, թուրքի առաջ դռները բացելու՝դառնալով ոչ միայն Նիկոլի, այլև թուրքերի «արտակարգ և լիազոր դեսպանը» Հայաստանում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/723
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



