Սեպտեմբերի 13-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստում պատրաստվում են քննարկել Ավինյան Տիկոյի փողքաղաքապետ նշանակվելու հարցը:

Փաստորեն՝ ՊՔ-ն, ըստ էության, ելնելով քաղաքական հաշվարիկներից, Տիկոյին էքստեռն կարգով դարձնելու է Հրաչիկի տեղակալներից մեկը, ինչը նշանակում է,որ շատ հնարավոր է,որ 2023-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունները կարող են և ժամանակից շուտ տեղի ունենալ ու տեղի ունենալ այնպես, որ Տիկոյին քաղաքապետ սարքելու հնարքը հնարավորինս անսայթաք անցնի: Իսկ թե ինչն է ստիպել իշխանություններին նման քայլի դիմել, որն ակնհայտորեն բացասաբար է ազդելու Ավինյան Տիկոյի լեգիտիմության վրա՝ նկատի ունենալով այն, որ նա, փաստորեն, կուսակցական լծակներ է բանեցնում՝ կարյերային աճ ունենալու համար դեռ էս գլխից, կարելի է կռահել. ասում են՝ հարցումներ են անցկացվել, որոնցից պարզվել է, որ Տիկոյի ժողովրդական վարկանիշը պրակտիկերեն զրոյական է, և եթե ՔՊ-ն ձեռքը քաշի Տիկոյի վրայից՝ թողնելով նրան միայնակ ընտրողների հետ, ապա նույնիսկ քաղաքապետարանի դռան շունը նրանից ավելի շատ ձայն կհավաքի:

Հարցը, սակայն, այն է, թե Ավինյանն ինքն ինչպե՞ս կօգտագործի այն լծակը, որը նրան տալու է հարազատ կուսակցությունը, արդյոք կկարողանա՞ X ժամին պատրաստ գտնվել, թե՞ կկրկնվի «Սուրմալուի» պատմությունը, երբ փորձելով ինքնափիառվել՝ Տիկոն է՛լ ավելի բարդացրեց իր վիճակը, սեփական ապագան դրեց բացառապես Նիկոլի ողորմածությունից կախյալ վիճակում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել