Analitik.am-ը գրում է․
Այսօր` «Սուրմալուի» պայթյունից շուրջ 1 ամիս անց, Երևանի «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոնների աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել` սպառնալով իրենց խնդիրները չլուծելու դեպքում գործադուլ սկսել։
Նրանց խոսքով` պայթյունից հետո շուրջ 200 մարդ չի կարողանում աշխատել։ Պատճառն, ըստ նրանց, պատահարից հետո Քրիստափորի փողոցի նախ փակ, ապա միակողմանի փակ լինելն է։
«Ճանապարհը փակ է, դրա համար էլ ոչ մի մարդ չի գալիս»,– լրագրողների հետ զրույցում հայտնեց աշխատակիցներից մեկը։
Մեկ ուրիշի խոսքով էլ` հաճախորդների թվի նվազմանը նպաստել են նաև «Փեթակ» առևտրի կենտրոնի անվտանգության մասին պետական մակարդակով արված հայտարարությունները։
Խնդիրն այն է, որ «Սուրմալուի» պայթյունից հետո Քրիստափորի փողոցի մի հատվածի երթևեկությունը փակվել էր։ Օգոստոսի 23-ից այն միակողմանի բացվեց: Բայց այդ երթևեկությունն, ըստ բողոքի ակցիայի մասնակիցների, թույլ չի տալիս, որ տվյալ հատվածում գտնվող առևտրի տաղավարները բնականոն գործեն։ Հաճախորդները խուսափում են մտնել միակողմանի փողոց։
Քրիստափորի փողոցը գտնվում է «Փեթակի» ու «Սուրմալուի» մեջտեղում, երկու առևտրի կենտրոնները փողոցի երկու կողմերում են` իրար դիմաց, հտևաբար այս փողոցից օգտվում են միաժամանակ երկու առևտրի կենտրոնների թե՛ աշխատողները, թե՛ հաճախորդները։
Պաշտոնապես հայտարարվել է, որ ճանապարհը միակողմանի է գործելու մինչև տարեվերջ։
Նյութի աղբյուր՝ https://analitik.am/news/view/784604?fbclid=IwAR0qYFlDe6KnJ5ygsFhE_LE-3t9Cd26Sg0TtTr92-usTlUXNyyDVqFVBl-I
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել