Lurer.com-ը գրում է.

Apple-ը թարմացրել է սմարթֆոնների իր առաջատար շարքը։ Այս մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 7-ի շնորհանդեսի ժամանակ, հեռարձակման ձայնագրությունը հասանելի է ընկերության կայքում։

Սմարթֆոնները կթողարկվեն երկու տարբերակով՝ հիմնական՝ 6,1 դյույմանոց էկրանով և Max՝ 6,7 դյույմ մեծացված էկրանով։ Նոր շարքում mini տարբերակ չկա։ iPhone 14-ը ստացել է նույն դիզայնը, ինչ նախորդ սերունդը և հասանելի է հինգ գույներով՝ սպիտակ, սև, վարդագույն, բեժ, կարմիր։ 

iPhone 14-ն ունի նույն չիպը, ինչ նախորդ սերունդը` Apple A15 Bionic: Հիմնական տեսախցիկը 12 մեգապիքսել է։ Ներկայացված սարքերին հասանելի է արբանյակների միջոցով արտակարգ կապի գործառույթը, որը կաշխատի բջջային օպերատորների ծածկույթի բացակայության դեպքում։

iPhone 14-ն արժե 799 դոլար, iPhone 14 Max-ը՝ 899 դոլար, նախնական պատվերները կսկսվեն սեպտեմբերի 9-ին, իսկ սմարթֆոնները վաճառքում կհայտնվեն սեպտեմբերի 16-ից:

  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել