Armsport.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից իր սպասելիքներով։

Հիշեցնենք, որ «քաղաքաբնակների» կազմում խաղում է «մեղուների» նախկին հարձակվող Էրլինգ Հոլանդը։

«Ոչ ոք չգիտի, թե ինչպես կանգնեցնել Էրլինգին: Ես շատ ավելի մեծ արժեք կունենայի, եթե իմանայի նրան կանգնեցնելու բաղադրատոմսը:

Դորտմունդը պետք է ամեն ինչ անի Հոլանդին չեզոքացնելու համար։ Միևնույն ժամանակ, չպետք է մոռանալ, որ «Մանչեսթեր Սիթին» ունի նաև այլ հիանալի խաղացողներ»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել