Նախկին նախարարի առաջարկություը «հանճարեղ» է՝ նկատի ունենալով առևտրի ու հանրային սննդի օբյեկտների պատրաստվածության աստիճանը: Բանն այն է, որ տասնամյակներ ի վեր Հայաստանում չկա այն կուլտուրան, որը բնորոշ է Արևմտյան զարգացած երկրներին, և հաշմանդամների խնդիրներին ո՛չ հասարակությունը, ո՛չ էլ տնտեսվարողները հիմնականում ուշադրություն չեն դարձրել: Հետևաբար՝ եթե Զարուհու առաջակությունը կյանքի կոչվի, խիստ մեծ է հավանականությունը, որ դա կարող է հերթական հարվածը դառնալ՝ տնտեսությանը. վառ երևակայություն պետք չէ՝ պատկերացնելու համար, թե ինչպիսի տույժերի ու տուգանքների ճարակ կդառնա տնտեսվարողների մեծագույն մասը, ինչն իր հետևից կբերի մուլտիպլիկատիվ բացասական էֆեկտ՝ տնտեսության համար բխող ծանրագույն հետևանքներով:
Հարց ՝ արդյոք Բաթոյան Զարուհու մտքի այսօրինակ թռիչքի նպատակը բացառապես հաշմանդամների խնդիրներն ինչ-որ կերպ լուծե՞լն է, թե՞ այդ ամենի քողի տակ տնբտեսությունը փոշիացնելն ու ասենք թուրքական կապիտալի առաջ Հայաստանի դռներ բացելը:
Կա խնդիր, չկա լուծում…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/699
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



