Որքան էլ տարակուսելի է, բայց չաթում ավելի պասիվ են նրանք, ովքեր վարչության նախագահ դառնալու հավակնություններ ունեն։ Հատկապես կատաղի պայքար են մղում նախկին փոխվարչապետ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն ու Սուրեն Պապիկյանը։ Ասում են՝ նրանք պայքարում են ոչ այնքան տեսանելի․ հանդիպումներ են ունենում, մունետիկների միջոցով բանակցություններ են վարում տարածքային կառույցների անդամների հետ՝ ձայն ստանալու համար։
ՔՊ-ում կարծում են, որ, ինչպես միշտ, այս անգամ էլ Փաշինյանը կհրաժարվի վարչության նախագահի պաշտոնից` ինքնաբացարկ կհայտնի․ նաեւ սրանով է պայմանավորված վարչության նախագահի պաշտոնի հավակնորդների ակտիվությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել