Դաշտանի ընթացքում կնոջ հորմոնալ ֆոնն անընդհատ փոփոխվում է: Ուստի սեքսով զբաղվելու ուժեղ ցանկությունը կարող է փոխվել պասիվ վիճակով: Որոշ կանանց մոտ դաշտանի ժամանակ առաջանում է սեքսով զբաղվելու ուժեղ ցանկություն: Եթե դեռ մի քանի տարի առաջ դաշտանի ժամանակ սեքսով զբաղվելն անհնարին էր, այսօր բժշկությունը թույլատրում է դա: Պարզապես պետք է պահպանել մի շարք կանոններ ու խորհուրդներ:
Դաշտանի ժամանակ ավելանում է արյան հոսքը դեպի սեռական օրգաններ, հեշտոցը մի փոքր ուռչում է, նեղանում է, դառնում է ավելի զգայուն և հեշտ է թացանում: Ուստի կանանց մեծամասնությունը դաշտանի ժամանակ ավելի սուր օրգազմ և ավելի շատ հաճույք է ստանում:
Դաշտանի ժամանակ սեքսով զբաղվելիս պետք է հիշել, որ դա կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների, քանի որ կնոջ օրգանիզմը դաշտանի ժամանակ ավելի խոցելի է դառնում:
Արյունն իր հերթին սնուցող միջավայր է բազմաթիվ հիվանդաբեր մանրէների համար: Դրանք կարող են անցնել տղամարդու սեռական օրգան և առաջացնել բորբոքում: Այդ պատճառով դաշտանի ժամանակ այդքան էլ ցանկալի չէ զբաղվել սեքսով:
Բացի այդ, պաթոգեն մանրէները կարող են բացված վզիկի միջով հասնել արգանդ և մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ: Դաշտանի ժամանակ սեքսը կարող է հանգեցնել էնդոմետրիոզի:
Էնդոմետրիոզը արգանդի լորձաթաղանթի գերաճն է օրգանիզմի այն հատվածներում, որտեղ այն չպետք է լինի: Իսկ դաշտանի ժամանակ սեռական ակտը խթանում է այդ պրոցեսին: Կարող է հանկարծակի բարձրանալ ջերմությունը, և որովայնի հատվածում նկատվեն ցավեր: Այս հիվանդությունը կարող է հանգեցնել անպտղության:
Յուրաքանչյուր կին պետք է ինքը որոշի` զբաղվել սեքսով դաշտանի ժամանակ, թե ոչ: Դրա համար պետք է խորհրդակցել բժշկի հետ և ռեալ գնահատել սեփական և զուգընկերոջ առողջական վիճակը:
Դաշտանի ժամանակ սեքսով զբաղվելը բացասական կողմերի հետ մեկտեղ ունի նաև դրական կողմեր. այն է` թեթևանում են ցավերը, դաշտանն ավելի կարճ է տևում:
Եթե դուք այնուամենայնիվ որոշել եք սեքսով զբաղվել հենց այդ ժամանակահատվածում, ապա պահպանեք հետևյալ կանոնները.
-լոգանք ընդունեք և լվացեք ինչպես ձեր, այնպես էլ զուգընկերոջ սեռական օրգանները,
-օգտագործեք պահպանակ,
-սեքսով զբաղվեք միայն առատ արյունահոսության օրերից հետո: